Հայաստանն ու Բելառուսը կոնկրետ քայլեր են ձեռնարկում տնտեսական ոլորտում համագործակցության ուղղությամբ![]() 16 ապրիլի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը երկկողմ, առաջին հերթին` տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հայտնել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք փնտրում ենք շփման նոր կետեր, որոնցից մեկը պետք է դառնա արդյունաբերական կոոպերատիվների ստեղծումը առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ հավաքման նպատակով, մանավանդ, որ այդ ոլորտում Բելոռուսիան բավականաչափ հաջողությունների է հասել»,- նկատել է նա: Բելառուսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կողմերն աշխատում են նաև լիզինգի ոլորտում, Հայաստանում արդեն բացվել է «Պրոմագրոլիզինգ» բելոռուսական խոշորագույն լիզինգային ընկերության ներկայացուցչությունը: Բացի այդ, ծրագրվում է «ԱրԲե»-ի նմանությամբ ևս մեկ հայ-բելառուսական տան ստեղծում, այս անգամ` Բելոռուսիայում: Ծրագրվում է նաև Բելառուսում բացել հայկական կոնյակի գործարան և տրանսֆորմատորների համատեղ գործարկում Հայաստանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |