ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ21 ապրիլի 2004 - 00:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան բանակցություններ է վարում Ադրբեջանի ու Հայաստանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլը` մեկնաբանելով մինչեւ հակամարտության կարգավորումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանների բացման հնարավորությունը: Նրա խոսքերով` Թուրքիան ձգտում է խաղալ կատալիզատորի դեր եւ ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում: Ա. Գյուլի խոսքերով` ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչեւ առաջիկա հունիսին նախատեսված ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովը: Մինչդեռ, մեկնաբանելով իր թուրք գործընկերոջ հայտարարությունը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը նշել է, որ Երեւանը կհամաձայնվի մասնակցել այդ հանդիպմանը, եթե վերջինիս ընթացքում քննարկվեն տարածաշրջանային հարցեր, երկկողմ հարաբերությունները, այլ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նախարարի կարծիքով` հանդիպել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար իմաստ չունի, քանի որ «Թուրքիան չի կարող օբյեկտիվ միջնորդ լինել այդ հարցում»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |