Կոռնելիա Պիպեր. ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու կարիք չկա![]() 16 ապրիլի 2012 - 21:21 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու անհրաժեշտություն չկա»,- այսօր Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերը` պատասխանելով լրագրողի հարցին ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիական մանդատի փոխարինման և այդ հարցի առնչությամբ Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին: Նրա խոսքով` այդ հարցի դիտարկմամբ զբաղվելու է եվրոպական խորհրդարանը, սակայն Գերմանիայի դիրքորոշումը նույնն է. ԳԴՀ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունավետ է համարում և Ֆրանսիայի մանդատը փոխարինելու պատճառ չի տեսնում: Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Եվրամիության մանդատով: Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մոտ ժամանակներս` լիագումար նիստում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |