Երևանն ու Մինսկը ձգտում են առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը![]() 16 ապրիլի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Սերժ Սարգսյանը և Բելառուսի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն և հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն: Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ, Հայաստանը և Բելառուսը նաև ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են` նախագահ Սարգսյանը և Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում ևս փոխշահավետ համագործակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |