ԿԸՀ նախագահն ու ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը քննարկել են առաջիկա ՀՀ ԱԺ ընտրությունները![]() 16 ապրիլի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային և նրա տեղակալ Օլեգ Կուլեբային: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմը և գործունեության կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ` առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը և ընտրություններից հետո հանդես գալ համապատասխան առաջարկություններով: Տիգրան Մուկուչյանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակվող` ընտրությունների վերաբերյալ զեկույցների կարևորությունը: Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչության ընթացքը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատարաստական աշխատանքները: Հանդիպման ավարտին Եվգենի Սլոբոդան հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում, հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |