ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ կիրականացվեն մասնագիտական վերապատրաստումներ եւ պրակտիկա

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ կիրականացվեն մասնագիտական վերապատրաստումներ եւ պրակտիկա

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան վաղը` ապրիլի 17-ին կստորագրեն «Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի աշխատանքների իրականացման մասին նամակ-համաձայնագիրը: PanARMENIAN.Net ին նախարարությունից տեղեկացրին, որ «Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի նպատակն է աջակցել պետության կողմից գյուղաբնակ երիտասարդության և երկարաժամկետ գործազուրկ կանանց զբաղվածության ապահովման հիմնախնդիրների լուծման հարցերում:

Նամակ-համաձայնագրի համաձայն` ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում մասնագիտական վերապատրաստումներ կիրականացվեն երկարաժամկետ գործազուրկ կանանց համար, ինչպես նաև գործատուի մոտ աշխատանքային պրակտիկա կազմակերպվի մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող երիտասարդների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---