Տրապիզոնի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը մեկնարկել է հաղթանակով![]() 16 ապրիլի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Տրապիզոնում շարունակվում է բռնցքամարտի մրցաշարը, որտեղ խաղարկվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Հրայր Մաթևոսյանը (69 ք/կ) նույնպես հաղթանակով է սկսել իր ելույթը: Առաջին մենամարտում նա 16:3 հաշվով հաղթանակ է տարել Մուհնդ Բակրիի (Իսրայել) նկատմամբ: Մինչ այդ Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը (64ք/կ) հաղթել էր Քսուլիո Վրենոզիին (Ալբանիա) և դուրս եկել հաջորդ փուլ: Պայքարը շարունակում է նաև Վլադիմիր Սարուխանյանը, ում հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդրոս Ցանիկիդիսը (Հունաստան): Հայաստանի հավաքականից մրցաշարում հանդես կգան նաև Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ) և Հովհաննես Դանիելյանը (52 ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |