Գերմանիայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Գերմանիայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին գերմանական Հալլե քաղաքի Kunstforum սրահում բացվել է «Տառարվեստ և պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» ցուցահանդեսը: Այդ մասին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացված գերմանական գոբելեների ցուցահանդեսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողեսյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանից` «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան»-ից, Հայաստանի Ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:

Ցուցահանդեսին ներկա է գտնվել Հալլեյի քաղաքապետը, Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Կորնելիա Փիփերը և այլն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---