Ամրամ Պետրոսյան. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ հանցագործություն է

Ամրամ Պետրոսյան. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ հանցագործություն է

PanARMENIAN.Net - «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, որը շարունակվել է Ադրբեջանում, հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ մարդկության դեմ»,- ապրիլի 13-ին Կիևում հայտարարել է Ուկրաինայի Թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է կրկնահանցագործություն» թեմայով կլոր սեղանին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակության ներկայացուցիչներ: Կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինին ուղղված տեքստի քննարկումը, որում կոչ է արվում օրենսդրական մակարդակում ճանաչել ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---