ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԲՌՆԿՎԵԼ ՄԻԼԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ՀԱՅ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇՈՒՐՋ21 ապրիլի 2004 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում սկանդալ է բռնկվել նախկին հայկական պատմական տեղանուններով տուրիստական քարտեզի շուրջ, որը վերջերս լույս է տեսել իտալական Միլան քաղաքում տեղակայված թուրքական ավիաընկերություններից մեկի ներկայացուցչության կողմից: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ քարտեզում Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջանները նշված էին որպես «Հայաստան», իսկ հարավ-արեւելյանը` որպես «Քրդստան»: Աղբյուրի համաձայն` քարտեզում օգտագործված են եղել նաեւ պատմական հայկական տեղանունները: Ինչպես հետագայում հայտարարել է թուրքական օդային ընկերությունը, նման քարտեզը տպագրվել է իրենց աշխատակիցների անուշադրության հետեւանքով, որոնք այն վերցրել էին Ինտերնետից: Մինչդեռ, խորհրդարանում հարցը բարձրացրած թուրք պատգամավոր Էմին Շիրինը հարցում է արել Թուրքիայի վարչապետ Էրդողանին` տվյալ հարցի շուրջ վարչական կամ իրավական հետաքննության առկայության մասին: Նա պահանջել է, որ ընկերության աշխատակիցների հանդեպ կիրառվեն պատժամիջոցներ, ընդ որում ոչ միայն վարչական բնույթի: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |