Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում նոր ֆլոտացիոն մասնաշենք է բացվել![]() 16 ապրիլի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: Ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, պլանավորում է 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը` տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչև 3.5 մլն տոննայի: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից և նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985–ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է մինչև 250 հազ. դրամ: Սահմանամերձ Ագարակում նախագահն այցելել է նաև քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոն, որտեղ համայնքի համաֆինանսավորմամբ, Ագարակի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությամբ և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ: Մշակույթի կենտրոնն արդեն գործում է՝ իր հանդիսությունների դահլիճով, մարզասրահով, անհրաժեշտ այլ հնարավորություններով:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |