2013թ. վերջին ծրագրվում է ավարտել Մեղրու բժշկական կենտրոնի կառուցումը

2013թ. վերջին ծրագրվում է ավարտել Մեղրու բժշկական կենտրոնի կառուցումը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Սերժ Սարգսյանն այցելել է Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նպատակ ունի նորակառույց հիվանդանոցի շենքում միավորել Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը:

Նշվել է, որ շուրջ 3500 քմ մակերեսով նորակառույց շենքում տեղակայվող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կազմված կլինի ընդհանուր թերապևտիկ և մանկական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մանկաբարձական, ինչպես նաև ինտենսիվ բուժման բաժանմունքներից: Բժշկական կենտրոնը կունենա նաև անհետաձգելի և պլանային դեպքերի համար ընդունարան և դրան կից ախտորոշիչ բաժանմունք ու օժանդակ ծառայություններ: Բժշկական կենտրոնի շինարարության համար Մեղրիի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 1.2 հա հողատարածք: Ծրագիրն սկսվել է 2011թ. և նախատեսվում է ավարտել 2013թ. վերջին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---