ԿԱՆԽՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ «ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ» ՄԱՍԻՆ21 ապրիլի 2004 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մաիլյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ թմրադեղերի միջազգային շրջանառության ռազմավարական վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամնետի 2003 թվականի զեկույցը, ի տարբերություն նախորդ տարիների, չի պարունակում Լեռնային Ղարաբաղում եւ նրա կողմից վերահսկվող տարածքներում թմրադեղերի աճեցման եւ տարածման մասին Ադրբեջանի կողմից առաջադրվող տեղեկությունները: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հիշեցրել է Մ.Մաիլյանը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս դիմել են համապատասխան միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ-ին եւ ԵԽԽՎ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտին` իրավիճակը տեղում ուսումնասիրելու եւ օբյեկտիվ փաստերը հաստատելու համար անկախ մոնիտորինգային խումբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու կոչով: Մինչդեռ, նրա խոսքերով` ադրբեջանական կողմը մինչ այժմ խոչնդոտում է դրան` որպեսզի մոլորության մեջ պահի միջազգային հանրությանը: «Մենք համոզված ենք, որ անկախ փորձագետների խմբի գործունեությունը թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի հորինված մեղադրանքներին եւ կկանխի միջազգային հանրության հետագա ապատեղեկատվությունը», - նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |