Իսլանդիայի պատգամավորներն իրենց կառավարությանն առաջարկել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորներն առաջարկ են ներմուծել, որը Իսլանդիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսլանդական լրատվամիջոցների համաձայն` առաջարկի նախաձեռնողը «Շարժում» կուսակցությունից պատգամավոր Մարգրետ Տրիգգվադոուտտիրն է: Այս նախաձեռնությանն օժանդակել են «Շարժում» կուսակցության երկու այլ անդամներ Տոուր Սաարին և Բիրգիտտա Յոունսդոուտտիրը, ինչպես նաև «Համերաշխություն» կուսակցության նախագահ Լիլյա Մոուսեսդոուտտիրն ու «Լուսավոր ապագա» կուսակցության նախագահ Գվյուդմյունդյուր Ստեյնգրիմսսոնը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Գրեթե անմիջապես դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |