«Երկիր». ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է Աշտարակ

«Երկիր». ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է Աշտարակ

PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ ՀՀԿ-ի կողմից անձնագրեր հավաքելու գործընթացը հասել է նաև Արագածոտնի մարզկենտրոն՝ Աշտարակ: Տեղի բնակիչներից մեկը «Երկիր»-ին պատմել է, որ եթե սկզբում մեկ անձնագրի համար ՀՀԿ-ն առաջարկում էր 5 հազար դրամ, ապա արդեն այսօր` խաղադրույքը կտրուկ աճել է` նախ դառնալով 10 հազար, հիմա արդեն 15 հազար դրամ: Թերթին դիմած քաղաքացին պատմել է, որ անգամ 15 հազար դրամ առաջարկի պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանում սանձել բնակչությանը և հավաքել անձնագրերը: Աշտարակցիները գումարը կանխիկ պահանջում են հիմա և ոչ թե ընտրության օրը: Մեծ մասն էլ որոշել է տալ անձնագիրը, վերցնել առաջարկվող գումարը, բայց քվեարկել ում օգտին ցանկանում է: «Մարդիկ որոշել են ՀՀԿ-ից վերցնել փողը, բայց ձայն չտալ նրան, ես էլ եմ այդպես անելու»,- նշել է քաղաքացին:

Թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը, ում անցնելու շանսը շատ փոքր է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---