Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար կարևոր է, որ «Շախտյորը» հաղթի

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար կարևոր է, որ «Շախտյորը» հաղթի

PanARMENIAN.Net - «Ինձ համար կարևոր է, որպեսզի թիմը հաղթի, և իմ գործողությունները օգուտ բերեն «Շախտյորին»: Մեր մրցակիցն ուժեղ էր, բայց մենք իրավունք չունենք գնդակ բաց թողնել նման հանդիպումներում: Մենք պետք է առաջխաղացում ունենանք յուրաքանչյուր հանդիպմանը, որպեսզի ավելի լավ խաղ ցուցադրենք»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը, ով «Շախտյորի» կազմում «Զարյայի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել:

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ «Զարյան» շատ լավ էր սկսել Ուկրաինայի առաջնության գարնանային շրջանը և կարևոր հաղթանակներ տարել: «Այնպես ստացվեց, որ վերջին հանդիպումներում նրանք պարտվեցին, բայց ես նրանց ուզում եմ հետագայում հաջողություն և լավ խաղ մաղթել»,- ասել է Մխիթարյանը, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---