Դուբայի շախմատի բաց առաջնությունում Կարեն Գրիգորյանը կիսում է 1-5-րդ տեղերը17 ապրիլի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Դուբայում ընթանում է շախմատի շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստներ Երկրորդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Սոֆիկո Խուխաշվիլիին (Վրաստան), Տիգրան Պետրոսյանը առավելության է հասել Յուսուպ Ատաբաևի (Թուրքմենստան) հանդեպ, իսկ Զավեն Անդրիասյանը` Օտման Մոուսսի (ԱՄԷ): Կարեն Գրիգորյանը պարտության է մատնել Մարիա Մակրոպուլուին (Հունաստան), իսկ Վահե Բաղդասարյանը` Հայել Րաֆեեին (Սիրիա): Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Ֆարհան Մոհաննադի (Հորդանան) հետ, իսկ Դավիթ Պետրոսյանը միավորները կիսել է Յասեմ Ալհուվարի (ԱՄԷ) հետ: Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրել է Ռոբերտ Հովհաննիսյանը, ով զիջել է Մարիա Սերգեևային (Ղազախստան): Կայացել են նաև 3-րդ տուրի մի քանի հանդիպումներ: Գրիգորյանը հանդիպել է Հակոբյանի հետ և կարողացել է հաղթանակ տանել, իսկ Պետրոսյանը զիջել է Նարայան Գոպալին (Հնդկաստան): Գրիգորյանը բոլոր հնարավորներից վաստակել է 3 միավոր և կիսում է 1-5-րդ տեղերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |