Հրանտ Բագրատյանը մտադիր է Հայաստանում ժողովրդական կապիտալիզմ կառուցել17 ապրիլի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանը համոզված է , որ Կոնգրեսը կկարողանա տնտեսական աճ ապահովել Հայաստանում: Ներկայացնելով լրագրողներին Կոնգրեսի տնտեսական ծրագիրը՝ Բագրատյանը վստահեցրեց, որ իրականացման դեպքում Հայաստանում 11-12 տոկոս տնտեսական աճ կարձանագրվի: «Միայն 4,7- տոկոսանոց աճի պարագայում կարելի է կասեցնել արտագաղթը, ընդ որում մեզ անհրաժեշտ է ապահովել առնվազն 7-7,5 տոկոս աճ», ասաց նախկին վարչապետը մամլո ասուլիսում: Ըստ նրա, ԱԺ անցնելու դեպքում Կոնգրեսի տնտեսական ծրագիրը նախատեսում է դրամական փոխանցումների ստերիլիզացիա, ներդրումների ավելացում մինչև 2 մլրդ դոլար, ինչն իր հերթին կապահովի 11-12 տոկոս տնտեսական աճի և պետբյուջեի կրկնակի աճի: Հրանտ Բագրատյանը նաև հավելեց, որ ՀԱԿ ծրագրով 55 հազար գործող ձեռնարկությունների փոխարեն կգործի 220 հազար ձեռնարկություն: Այս ամենը նա անվանեց ժողովրդական կապիտալիզմ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |