Արթուր Աբրահամ. Ես Շտիգլիցին ռինգում կապացուցեմ, որ ինքը սխալ կարծիք ունի իմ մասին![]() 17 ապրիլի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - «Պետեր Վիլշևսկին ուժեղ բռնցքամարտիկ էր, նրա դեմ մենամարտում ես շատ չարչարվեցի, բայց կարևորը կարողացա հաղթել: Այս հաղթանակի շնորհիվ էլ WBO վարկանիշում դարձա առաջին համարը»,- Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը վերջերս միավորներով հաղթել է լեհ Պետեր Վիլշևսկուն: Լեհ մարզիկը նշել էր, որ Աբրահամը «կեղտոտ» հարվածներ է հասցրել, սակայն Աբրահամը կարծում է, որ բռնցքամարտում նման բաներ պատահում են: «Ինքն էլ ինձ է մի քանի չթույլատրված հարվածներ հասցրել, բայց ես այդ մասին չեմ բարձրաձայնել»: Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 25-ին Բեռլինում կամ Համբուրգում, և մրցակիցը կլինի Ռոբերտ Շտիգլից- Ջորջ Գրովս զույգի հաղթողը: Աբրահամը կարծում է, որ այդ մենամարտում, ամենային հավանականությամբ, հաղթանակ կտոնի Շտիգլիցը, և գերմանացի երկրպագուները կտեսնեն գեղեցիկ մենամարտ: Վերջերս Շտիգլիցը հայտարարել էր, որ Աբրահամը այս քաշային կարգում այդքան էլ լավ տեսք չունի, ինչին ի պատասխան, հայ բռնցքամարտիկը նշեց. «Ես իրեն ռինգում կապացուցեմ, ու ինքը կհամոզվի, որ սխալ է կարծում: Բացի այդ, ես փորձում եմ մարտավարությունս փոխել. տարածքից հարձակում գործել, քանի որ այս քաշային կարգում այդքան էլ լավ չի գործում պաշտպանական տակտիկան»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |