Ապրիլի 18-19-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը![]() 17 ապրիլի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-19-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը: ԳԱԱ-ից հայտնում են, որ ապրիլի 18-ին գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքները: Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2011թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության անդամներ, հանրահայտ գիտնականներ, բարձրագույն ուսումական հաստատությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը հանդես կգա «Ավիացիայի զարգացման համաշխարհային միտումները և ավիացիոն գիտության արդի խնդիրները» զեկույցով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը կներկայացնի «Հովսեփ Օրբելու գիտական և գիտակազմակերպական գործունեությունը» զեկույցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |