Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ և ԲՀԿ մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է17 ապրիլի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա նորմալ երևույթ է, եթե խոսելու լինենք այդ գործընթացի քաղաքական բաղադրիչի մասին: Սակայն, հարց է առաջանում, հավելել է նա, ինչո՞ւ են թաքցնում այդ միտումները, «ընտրողի հետ պետք է լինել ազնիվ»: «Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երկրի ներկայիս վիճակի համար պատասխանատու են հենց այդ կուսակցությունների ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ անդամների օրոք է ձևավորվել ընտրակաշառքների համակարգը: ԲՀԿ-ն պատասխանատու է փոքր և միջին բիզնեսի «սպանության» համար, չէ որ նրանք կողմ էին «պարզեցված հարկից» հրաժարվելու մասին օրինագծին, նրանք ստորագրեցին արտակարգ իրավիճակի մասին նոր օրենքը: Ժողովուրդը պետք է իմանա, թե ում է ընտրում և ով է գալու իշխանության»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |