Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը Ծառուկյանի համար ջերմ ընդունելություն էր կազմակերպել![]() 17 ապրիլի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակում Տավուշի մարզի Իջևան քաղաք այցելաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին շատ ջերմ ընդունեցին: Դրանում, իհարկե, իր լուման ուներ ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքապետի ընտրություններում հաղթանակ էր տարել հանրապետական քաղաքապետի նկատմամբ: Իր ելույթում Ծառուկյանն իջևանցիներին կոչ արեց չհիասթափվել ու միասնական մասնակցել խորհրդարանական ընտրություններին. «Դուք արդեն տեսել ու համոզվել եք, որ համախմբվելով կարող եք հաղթել»: Նա հավելեց, որ Ղալումյանն իր հերթին պարտավորություններ ունի, քանի որ ժողովուրդն իրեն վստահել է, իսկ հիմա եկել է Ղալումյանից պահանջելու ժամանակը: «Ես իրեն ճանաչում եմ, հարգում եմ որպես մարդ, տղամարդ՝ դուխով ա»,- խոսելով Ղուլումյանի մասին՝ ասաց Ծառուկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |