Սերժ Սարգսյանը Գորիսում է. Մենք պառակտվելու իրավունք չունենք![]() 17 ապրիլի 2012 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչների հետ: «Մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք: Մենք այնտեղ չենք, որին արժանի ենք: Այո, մենք հավակնոտ ենք, բարձր մշակույթն ու քաղաքակրթությունը մեր տունն է: Ես իրավունք ունեմ ասելու այս խոսքերը Սուրբ Գրիգոր Տաթևացու տանը: Մենք պետք է մեր բարձր մշակույթով հասկանաք, թե ուր ենք գնում և ուր ենք առաջնորդում մեր ժողովրդին»,- ասաց Սերժ Սարգսյանն իր ելույթի սկզբում՝ հավելելով, որ պետության մեջ չկան երկրորդական հարցեր: «Նժդեհն է մեզ ավանդել. մենք պառակտվելու իրավունք չունենք: Մեր ծրագրի առանցքը արդարությունն է, իսկ մենք մեկ բան ենք խոստանում՝ անմնացորդ աշխատել, աշխատել և իրականություն դարձնել մեր ծրագիրը: Ես շարքային գորիսցուն գիտեմ որպես քրտնաջան աշխատող մարդու, և այդ աշխատանքը տալու է իր արդյունքերը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ ոչ ոք չպետք է մտածի միայն հաց վաստակելու մասին, այլ պետք է հարստանալու և շենանալու նպատակ էլ ունենալ՝ կոչ անելով տեղացիներին մայիսի 6-ին ընտրել Հայաստանի հանրապետական կուսկացությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |