Աշտարակում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը![]() 17 ապրիլի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Աշտարակ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը: «Ցուցահանդեսը երկու հիմնական նպատակներ ունի. առաջին հերթին, ճանաչողական՝ ներկայացնել դրամաշրջանառության պատմական փուլերը, երկրորդ, կրթական նպատակ, ԿԲ գործառույթները ներկայացնելու համար՝ դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական կայունությունը և այլն»,- ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Դրա հետ կապված նա կարևորել է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը, այդ թվում դպրոցականների, որոնց հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ ԿԲ գործունեության հետ: Իր հերթին Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը հավելել է, որ մետաղադրամներն այն տնտեսական կյանքի կրողներն են, որը ստեղծվել է առանձին պատմական շրջաններում: Ինչպես հաղորդել է ՀՀ ԿԲ դրամահավաք Գևորգ Մուղալյանը, ամենահին մետաղադրամները, որոնք հասել են մինչև մեր ժամանակները, պատկանում են մ. թ. ա. 3-րդ դարին, ցուցահանդեսին ներկայացված են նաև Արտաշեսյանների շրջանի մետաղադրամներ, որոնց շարքում Տիգրան Մեծի պղնձե մետաղադրամները, ինչպես նաև Ռուսական կայսրության շրջանի, խորհրդային ժամանակների և ժամանակակից թղթադրամներ: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 23-ը: Դա արդեն 7-րդ ցուցահանդեսն է, նման ցուցահանդեսներ են տեղի ունեցել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Գավառում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |