ԿԲ-ն զգուշացնում է. Հայաստանում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման17 ապրիլի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման (Սերգեյ Մավրոդիի 1990-ականների սկզբից չարաբաստիկ «MMM» ֆինանսական բուրգի նոր տեսակը), հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Սխեմայի կիրառման հիմնական սկզբունքն է՝ մասնակցի ներդրած միջոցների բարձր տոկոսադրույքներով վերադարձը նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին: Նշված սխեմայով իրականացվող գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված չէ և սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում: «MMM 2011 ֆինանսական բուրգը» որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայի, դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ: Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ, այդ թվում միջոցների ներգրավման հրապարակային գործընթացն իրավասու են իրականացնել բացառապես լիցենզավորված՝ կարգավորման ու վերահսկողության դաշտում գործող ֆինանսական կազմակերպությունները, որոնց գործունեությանը կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք (www.cba.am): ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ առաջարկված սխեմայում ներգրավվելու դեպքում առկա է իրական վտանգ, որ քաղաքացիները կկրեն էական ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ: Կենտրոնական բանկը քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում է ձեռնպահ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր և խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում մասնակցությունից: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |