Իսրայելի փոխվարչապետ. Նեթանյահուն Ահմադինեժադին վերագրում է հայտարարություններ, որոնք նա երբեք չի արել![]() 17 ապրիլի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի փոխվարչապետ, հետախուզության և ատոմային էներգետիկայի նախարար Դան Մերիդորը խոստովանել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի սպառնացել «Իսրայելը սրբել երկրի երեսից», թեև Նեթանյահուն հաճախ մեջբերում է դա: «Ալ Ջազիրան» ներկայացնում է դա որպես օրվա գլխավոր քաղաքական սենսացիա. Նեթանյահուի տեղակալը խոստովանել է, որ Իսրայելի վարչապետն աղավաղել է Ահմադինեժադի խոսքերը՝ վերագրելով նրան հայտարարություններ, որոնք նա երբեք չի արել: Մերիդորը պարզաբանել է, որ օգտագործվել են այլ արտահայտություններ, քանի որ Իրանը կարծում է, որ Իսրայելը կրոնական և գաղափարական տեսանկյունից այս տարածաշրջանում ողջ մնալու շանսեր չունի: Իրանը նույնպես վաղուց ապացուցում է, որ ԻԻՀ նախագահը նման հայտարարություն երբեք չի կատարել. նա չի սպառնացել Իսրայելին ռազմական ուժով, այլ ընդամենը համոզմունք է հայտնել, որ «սիոնիստական պետությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից այնպես, ինչպես անհետացավ կոմունիստական ԽՍՀՄ-ը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |