ՀՀ կառավարությունում քննարկվել են ՏՏ-ոլորտի արդիական խնդիրները![]() 17 ապրիլի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ)հերթական նիստը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը: Քննարկվել են նաև պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբկայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները: Քննարկվել է նաև հայատառ ստեղնաշար ստեղծելու հարցը, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է այս հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում և պայմանավորվել հայատառ ստեղնաշար արտադրողների հետ` Armenian Typewriter կամ Armenian Phonetic օգտագործելու մասին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |