Անկուսակցական Սուրեն Սիրունյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ17 ապրիլի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Սուրեն Սիրունյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուի և Դիանե Պեցինիի հետ: Սուրեն Սիրույանի նախընտրական շտաբից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով Սուրեն Սիրունյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը և քարոզարշավին վերաբերող խնդիրները: Դիտորդական առաքելության ներկայացուցիչները պատգամավորության թեկնածուից հետաքրքրվել են ընտրական գրավի չափերի հասանելիության, վստահված անձանց դերի, իշխանական ռեսուրսի օգտագործման դեպքերի, ինչպես նաև ընտրացուցակների հետ կապված խնդիրների վերաբերյալ: Սուրեն Սիրունյանը հույս է հայտնել, որ ի տարբերություն այլ ընտրատարածքների, թիվ 5 ընտրատարածքում մինչև ընտրությունների օրը ընտրացուցակները կբերվեն վերջնական տեսքի և կհստակեցվեն: Ինչ վերաբերում է թիվ 5 ընտրատարածքում իշխանական ռեսուրսի գործադրման դեպքերին, ապա Սիրունյանը նշել է, որ մինչ օրս նման խոչընդոտների չի հանդիպել: Պատգամավորության թեկնածու Սուրեն Սիրունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին նաև փոխանցել է, որ թիվ 5 ընտրատարածքում ինքն անելու է առավելագույնը, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ և արդար մթնոլորտում, և այդ դեպքում իր համար անգամ նշանակություն չի ունենա, թե ով կհաղթի՝ ինքը, թե իր երկու մրցակիցներից մեկը: Սիրունյանը նաև ընդգծել է, որ ամենաառաջին և կարևորագույն հանգամանքն այն է, որ ընտրողին հնարավորություն տրվի ազատ կողմնորոշվելու, և ինքը՝ որպես թեկնածու, որևէ ջանք չի խնայելու թիվ 5 ընտրատարածքում ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու գործում: Սուրեն Սիրունյանը նորմալ և հասանելի է գնահատել պատգամավորության թեկնածուի համար հաստատված ընտրական գրավի չափը, նշելով, թե այն ժամանակ, երբ ընտրական գրավը չնչին չափերի էր հասնում մեկ ընտրատարածքում առաջադրվում էին 20-25 պատգամավորության թեկնածու, որոնց մեծ մասը ընտրապայքարի ընթացքում այլ թեկնածուներից գումար վերցնելով հանում էին իրենց թեկնածությունը: Ըստ Սիրունյանի, ներկայիս ընտրական գրավի չափի պայմաններում այդ արատավոր երևույթները հասցվել են նվազագույնի: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |