Քարոզարշավում կուսակցությունները շեշտը դնում են տնտեսական և սոցիալական խոստումների վրա17 ապրիլի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտը Երևանում մամլո ասուլիսում է անցկացրել «Կուսակցությունների նախընտրական խոստումները» թմայով, որտեղ ինստիտուտի նախագծերի ղեկավար Նինա Իսկանդարյանը ներկայացրել է գալիք ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում նախնական դիտարկման արդյունքները: Նա նշել է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, վերլուծություն է կատարվել այլ ցուցանիշներով, այն է՝ կատարվել է հայտարարությունհների, հարցազրույցների, կարգախոսների, նախընտրական խոստումների և ծրագրերի դիտարկում դրանցում կոնկրետ խոստումների առկայության և դրանց իրականացման մեթոդների վերաբերյալ: Կուսակցությունների ծրագրերը շատ նման են, բոլոր կուսակցությունները հիմնական ուշադրություն են հատկացնում սոցիալական և տնտեսական հարցերին: Նրա խոսքով, հանրապետականներն իրենց ծրագրում խոսում են ձեռքբերումների և բացթողումների մասին և խոստանում բանակի ուժեղացում, տնտեսության զարգացում, արդարադատության ոլորտում կարգուկանոնի հաստատում, իսկ «Բարգավաճ Հայաստանի» գլխավոր կետերն են տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի, տնտեսության նոր ոլորտների ստեղծումը, գործարանների բացումը, բայց այնտեղ կոնկրետ քայլեր չեն նշվում: «Դաշնակցությունը» և «Ժառանգությունը» բարձրացնում են կենսաթոշակների բարձրացման, հարկերի նվազեցման հարցերը՝ միաժամանակ չնշելով դրանց հասնելու մեթոդները: Նույնը վերաբերվում է ՀԱԿ-ին և «Օրինաց երկրին», որոնք առաջադրում են նույնանման նպատակներ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |