Ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները17 ապրիլի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 17–ին ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից` մրցույթում լավագույն աշխատանքներ ներկայացրած մի շարք ժամկետային զինծառայողներ և աշակերտներ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից ստացել են պատվոգրեր, մի քանի ուսուցչուհիներ` պարգևատրվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը.«Յուրաքանչյուր շարադրություն կարդալիս նաև ընթերցում ենք զինվորի, աշակերտի ներաշխարհը, ծանոթանում բանակի դերակատարության մասին նրանց պատկերացումներին մենք արձանագրել ենք, որ արժանի սերունդ ենք դաստիարակում և հարկ եղած դեպքում մեր երեխաներն ավելի անձնուրաց են պաշտպանելու հայրենիքը»: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավելել է, որ շարադրություններն ընթերցելիս դժվար էր զսպել հուզմունքը. «Զարմանում էի, թե ինչպիսի մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտները իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |