ԵԱՀԿ ԽՎ-ը ողջունել է Բելառուսում անվանի ընդդիմադիրներին ազատ արձակելը

ԵԱՀԿ ԽՎ-ը ողջունել է Բելառուսում անվանի ընդդիմադիրներին ազատ արձակելը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պետրոս Էֆտիմիուն ողջունել է ընդդիմության անվանի առաջնորդ և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովին և նրա գործընկեր Դմիտրի Բոնդարենկոյին ազատ արձակելը: «Մենք ուրախ ենք, որ Անդրեյ Սաննիկովը ենթարկվել է համաներման, որը մեծ թեթևացում է նրա ընտանիքի, ընկերների և գործընկերների համար: Այնուամենայնիվ, մենք նախկինի նման մտահոգված ենք նրանով, որ նրա և տասնյակ այլ ընդդիմադիր նկատմամբ մեղադրանքները և փորձություններն անարդար են եղել: Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, ներառյալ նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչին և մարդու իրավունքների համար անվանի պայքարող Ալես Բելյացկուն»,- ասել է Էֆտիմիուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---