ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` ՇՈՒՇԻ ԵՐԹ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ26 ապրիլի 2004 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում թերահավատորեն են վերաբերվում ադրբեջանական «Ղարաբաղի ազտագրման կազմակերպության» (ՂԱԿ) մտադրությանը` մայիսի 8-ին երթ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ, որի վերջին կետը կլինի Շուշին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԼՂՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Դավիթ Բաբայանը, տվյալ ակցիան հիմնականում նպատակ ունի խռովել հասարակական կարծիքը, ուժեղացնել ուշադրությունը ղարաբաղյան խնդրի նկատմամբ` հասարակ ադրբեջանցիների կողմից այդ հարցի հանդեպ մարող հետաքրքրության ֆոնի վրա, որոնց այսօր առավել հետաքրքրում են սոցիալական խնդիրները: Նման արկածախնդրությամբ գործողության կազմակերպիչները փաստորեն փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, նկատել է Դ.Բաբայանը` ավելացնելով, որ դրա հետ մեկտեղ ՂԱԿ-ը հույս ունի ցուցադրել իր քաղաքական նշանակալիությունը: Իր հերթին, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը գտնում է, որ ադրբեջանական կազմակերպության մտադրությունը տարրական արկածախնդրություն է եւ քաղաքական խարդավանք: «Իսկ եթե Բաքուն իսկապես ձգտեր խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա դրա լավագույն ուղին արդեն գտնված կլիներ», -հայտարարել է Մ.Միրզոյանը: «Հայկի սերունդ» երիտասարդական կազմակերպության վարչության անդամ Երվանդ Հաջիյանի կարծիքով, նշված ակցիան ավելի քան պոպուլիստական է եւ նպատակ ունի բարձրացնել ադրբեջանական հասարակության ուժեղ անկում ապրած ռազմա-հայրենասիրական ոգին ղարաբաղյան կարգավորման նոր միջնորդական ջանքերի նախաշեմին եւ ուղղված է ղարաբաղյան հարցում ադրբեջանցիներին ավելի անզիջում դարձնելուն: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |