ՀՀ գյուղնախարարությունն ու ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը կշարունակեն համագործակցությունը17 ապրիլի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև ձեռք բերված համաձայնագրով ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը լուրջ մասնակցություն է ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացմանն օժանդակելու գործում, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Այսօր Ռալֆ Յիրիկյանը կրկին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հյուրն էր: Հանդիպման նպատակը համագործակցությունը շարունակելու նոր պայմանավորվածության վավերացումն էր: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա ձեռք բերված դրական տեղաշարժերը, նախարարը մատնանշել է նաև ընթացիկ տարվա ծրագրերն ու գերակայությունները: «Այսօր պետությունն աշխատում է ամեն կերպ օժանդակել գյուղացուն, կանգնել նրա կողքին: Գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղվածկառավարության ծրագրերը շարունակական են և ընդգրկուն: Սակայն այսօր էլ ոլորտը ներդրումների և օժանդակության մեծ կարիք ունի, և Դուք անցած տարի բազմաթիվ անգամներ մեր կողքին եք եղել՚,- նշեց նախարարը: Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում նույնպես շարունակել համագործակցությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |