Երևանի քաղաքապետն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն17 ապրիլի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներկայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենա-մեխանիզմները` մինի-տրակտորներ, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդներ և սարքեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատման և կանաչ տարածքների խնամքի աշխատանքները: 2012 թվականի «Կանաչ Երևան» ծրագիրի համար ներկրվել են նաև 150 խոտհնձիչներ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ: Դրանք իրենց նշանակությամբ և ֆունկցիոնալությամբ մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն «Կանաչ Երևանի» բնապահպանական խնամքը: Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ ամենը քաղաքապետարանի կողմից հռչակված «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակում է իրականացվում. «Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում տնկվող ծաղիկների գրեթե կեսը ստացել ենք մեր ուժերով` ջերմոցում»: Քաղաքապետը շրջել է նաև ջերմատան ծառերի տնկարանում և ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են և առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր: Ի դեպ, այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկներ են տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում, այդ թվում զբոսայգիներում, պուրակներում, մայթերի սիզամարգերում: Այդպիսով, ծաղկապատման ծավալը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:
Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |