Տարոն Մարգարյանը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը

Տարոն  Մարգարյանը  մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը, որի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին փետրվար ամսից:

Պահպանելով կառույցի նախնական տեսքը և չշեղվելով նախագծային լուծումներից` հիմնանորոգման ընթացքում նախ նորերով են փոխարինվել հին խողովակաշարերը, հարթեցվել, հատուկ ջրակայուն ներկով են պատվել ու կարգի բերվել հատակը, կողային պատերը և վնասված եզրաքարերը, PanARMENIAN.Net ին հաղորդել Երևանի քաղաքապետարանից:

«Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված այս շատրվանային համալիրը վստահ եմ դեռ շատ երկար կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Այս տարի նախատեսել ենք գործարկել 11 շատրվանային համալիր և 7 ջրավազան: Մոտ օրերս կվերագործարկենք նաև Շարլ Ազնավուրի հրապարակի շատրվանը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ այս և առաջիկա տարիներին, նաև մասնավոր կառույցների հետ համագործակցելով, մայրաքաղաքում կվերագործարկվեն մի շարք այլ շատրվաններ, իսկ մինչ այդ, մայիսի 1-ին, կվերաբացվեն մայրաքաղաքում գործող մյուս ջրային կառույցները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---