ԱԺ նախագահը խորհրդարանի աշխատակիցներին դասային աստիճաններ է շնորհել![]() 17 ապրիլի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը և աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների շնորհել են համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը: Ներկաները շնորհակալություն են հայտնել ԱԺ ղեկավարությանը` ընդգծելով, որ կփորձեն իրենց ծառայողական պարտականություններն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |