«Հայկական ժամանակ». Եթե ԱԺ-ում ընդդիմությունն ունենա 50 տոկոս ներկայություն, կշահեն բոլորը![]() 18 ապրիլի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում իշխանությունն ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու որևէ շանս չունի. «Այո, ես վստահ եմ դրանում: Նախ, չի կարող լինել մի ուժ, որը բացարձակ մեծամասնություն ունենա, կձևավորվի իրականությանը մոտիկ խճանկար, որը թույլ կտա խորհրդարանը դարձնել լուրջ հակակշիռ գործադիր իշխանությանը և երկրում շեշտակի բան կփոխվի»: Ըստ Ռուստամյանի, եթե նոր ԱԺ-ում ընդդիմությունն ունենա մանդատների 1/5-րդը, դա լուրջ խնդիր լուծելու դաշտ կբացի ընդդիմության համար, եթե ունենա 1/3-րդը խնդիրները լուծելու շանսերն ավելի կմեծանան, իսկ եթե ունենա 50 տոկոս ներկայություն, անգամ` մի քիչ էլ պակաս, դա բոլորովին այլ դաշտ կբացի, որից կշահեն բոլորը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |