Զեկույց. ՀՀ տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է18 ապրիլի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողներին է հայտարարել «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը»: Որպես ամենաբարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ նա նշել է ֆինանսական միջնորդությունը, լեռնահանքային արդյունաբերությունը և շինարարությունը, որտեղ զբաղված է երկրի աշխտող բնակչության ընդամենը 9 տոկոսը: «Իսկ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ զբաղված է շուրջ 40 տոկոսը, ամենացածր արտադրողականությունն ունի, ինչպես նաև ծառայությունների ոլորտը»,-հավելել է նա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 2005-2010թթ. Հայաստանում արտադրողականության աճը կազմել է 17 տոկոս: «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը» պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS/USAID ծրագրի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, »Սթար» առևտրային ցանցի, «Ի-ՎիլՔոնսալթինք» ընկերության, Գերմանիայի միջազգային համագործակցության (giz) ընկերության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ: Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ երկրի տնտեսության և նրա մրցունակության ընդհանուր գնահատական և մասնավոր ընկերությունների կառավարման փորձը, որը կազմում է այս զեկույցի հիմքը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |