Տեղեկացված ընտրություն կատարելու համար ընտրողները կարող են օգտվել համապատասխան ուղեցույցից18 ապրիլի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամը ԵԱՀԿ աջակցությամբ այսօր հանրությանը ներկայացրեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը, գործունեությունն ու նպատակները ներառող «ՀՀ ԱԺ 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններ» ուղեցույցը: «Այս ձեռնարկը Հայաստանում ընտրողներին աջակցելու օգտակար գործիք է, որը կնպաստի իրազեկված որոշում կայացնելուն ու տեղեկացված ընտրություն կատարելուն»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան: Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամի նախագահ Սամվել Մխիթարյանն էլ հավելեց, թե որքան կարևոր է ընտրություններին մասնակցող կուսակցությունների քաղաքական պլատֆորմнերի, ծրագրերի, նպատակների մասին անաչառ տեղեկատվության տրամադրումը. «Այն օգնում է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը և քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև կուսակցություններին հնարավորություն է տալիս հավասարապես ներկայացված լինել հանրությանը: Այժմ հայերեն հրատարակությունն ունի շուրջ 6000 տպաքանակ, և կհատկացվի քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, լրատվամիջոցների և հանրության լայն շրջանակներին: Շուտով կգործարկվի նաև էլեկտրոնային անգլերեն տարբերակը»: Նման ուղեցույց հրատարակվել է նաև 2003 և 2007 թվականներին: Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամի նախագահի խոսքով`դրանք ունեն նաև իրենց էլեկտրոնային տարբերակները, շուտով կլինի նաև 2012-ինը, որը հնարավորություն կտա ունենալ կուսակցությունների մասին ինֆորմացիոն մեծ բազա և հետևել կուսակցությունների գործունեությանը, դիրքորոշումներին, նպատակների փոփոխություններին ու զարգացումներին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |