Կարեն Քոչարյանն ամենագրագետը համարում է ՀՀԿ ու «Ժառանգության» փիարը և հիասթափված է ՀԱԿ-ի և «Դաշնակցության» փիարից18 ապրիլի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով, ՀՀԿ-ի ու «Ժառանգության» փիար-քարոզարշավներն ամենագրագետն են `ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներից: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ «Ժառանգությունը» շատ ճիշտ է օգտագործում նպատակային խմբերը և ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ ՀՀԿ-ն «անում է այն, ինչ պետք է անի իշխանությունը»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ՀԱԿ-ի քարոզարշավին, ապա, Քոչարյանի կարծիքով, ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը չունի այն խանդավառությունը և էներգիան, որը կար 2008թ-ին: Այս առնչությամբ նա նկատել է, որ 2008թ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը համարում է Անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույնը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |