Քաղաքական տեխնոլոգ. Կուսակցությունները նախկինի պես գերադասում են սև փիարը

Քաղաքական տեխնոլոգ. Կուսակցությունները նախկինի պես գերադասում են սև փիարը

PanARMENIAN.Net - Ներկայիս նախընտրական քարոզարշավում, ինչպես միշտ, ավելի շատ սև փիար կա, քան սպիտակ: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա, չնայած խոստումներին, կուսկացությունները միմյանց նկատմամբ ակտիվորեն կիրառում են սև փիար: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ապա, ըստ փորձագետի, «հին» քաղաքական գործիչները դրանք «ըստ սովորության» չեն օգտագործում, ի տարբերություն նոր քաղաքական գործիչների: Որպես դրական օրինակ նա բերել է Սաթենիկ Սեյրանյանի, Գոհար Վեզիրյանի և Սամվել Ֆարմանյանի նախընտրական քարոզարշավները:

Անդրադառնալով առանձին ԶԼՄ-ի կողմից ընտրությունների լուսաբանմանը, Քոչարյանն ընդգծել է, որ հեռուստատեսությունում դրական տեղաշարժ է նկատվում: Ըստ նրա, Հիմա անգամ ամենաարմատական ընդդիմությունը չի կարող հայտարարել, որ ընտրությունները լուսաբանվում են նույն կողմնապահությամբ, ինչ նախկինում : Ընդ որում, նա նկատել է, որ տպագիր մամուլը չի հասցնում փոփոխությունների հետևից և շարունակում է կողմնակալ ուսաբանել ընտրությունները: Դա հասկանալի էր նախկինում, երբ հեռուստատեսությունը կողմնակալությամբ էր լուսաբանում ընտրությունները, սակայն ոչ հիմա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---