ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԽՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ժողովի շենքում ինքնասպան է եղել խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհիներից մեկը: 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը պարանով կախվել է չորրորդ հարկի սանդղավանդակի բաց տարածությունում: Նրա դին ապրիլի 26-ի երեկոյան հայտնաբերել է խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցը, որը շենքում գիշերն անջատելիս է եղել լույսը: Կինն իր մահից առաջ թողել է մի քանի երկտողեր` խնդրելով իր մահվան մեջ չմեղադրել ոչ ոքի եւ չհարուցել քրեական գործ: Հ. Աբրահամյանն ամուսնացած չէր եւ ապրում էր ծնողների հետ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---