Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է Հայաստանի ողջ տարածքում18 ապրիլի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ողջ տարածքում տեղի է ունենալու թեմատիկ միջոցառումների շարք: Ինչպես մամլո ասուլիսում նշեց ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը, միջոցառումները սկսվել են դեռ երեկվանից` ապրիլի 17-ին`ԵրՃՇՊՀ-ում դասախոսությունների տեսքով: Բացի այդ, այսօր կգործարկվի ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում նախարարության պատրաստած հուշարձանների տեղեկատվական շտեմարանը (www.armmonuments.am), ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ գործողությունների արդյունքում Facebook.com սոցիալական ցանցում Կիևյան նախաձեռնության` «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագրին նվիրված Rehabilitation of the Cultural heritage in the Historic Towns_ARMENIA էջը: Ժամանակավոր ցուցահանդեսներ կկազմակերպվեն Հայաստանի ճարտարապետության պատմության ազգային թանգարանում` «Տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում, Ադրբեջանում», «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» և այլն: 1972 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն ընդունել է «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան», իսկ 1982 թ. Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին: 2012 թվականի ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ նշվում է նաև «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի» ընդունման 40-ամյակը, որն անցկացվում է «Համաշխարհային ժառանգություն» անվանումով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |