ՀՀԿ պատգամավոր. Ընտրակաշառքների մասին խոսակցություններն անվստահություն առաջացնելու նպատակ ունեն![]() 18 ապրիլի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ընտրակաշառքների մասին խոսակցություններն ուղղված են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի դեմ, այլ առհասարակ ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, համամասնական ցուցակով առաջադրված Արտակ Զաքարյանը: Բանախոսը, խոսելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական վերջին հանդիպումների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ ինտրիգներ հրահրել է երկրորդ կողմը, սակայն չմանրամասնեց` ինչ նկատի ունի. «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չտրվել սադրանքների, քանի որ որոշ քաղաքական ուժեր այսպիսի գործողություններով փորձում են լարվածություն և ինտրիգներ ստեղծել ընտրապայքարի ընթացքում»: ՀԱԿ մամլո ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 15-ին 7-րդ ընտրատարածքում հարձակում է կատարվել ՀԱԿ-ից պատգամավորության թեկնածուի վրա: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված Բաբկեն Գալոյանը, ինչպես նաև թեկնածուներ Գայանե Առուստամյանն ու Զոյա Թադևոսյանը: Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱԿ-ից առաջադրված է 7-րդ ընտրատարածքում, այդ հարձակաման համար մեղադրել է այդ ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին ու ՀՀԿ-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |