Հուշարձանների պահպանության գործակալությանը չի հետաքրքրում, թե ինչ է լինելու Փակ շուկայի ներսում

Հուշարձանների պահպանության գործակալությանը չի հետաքրքրում, թե ինչ է լինելու Փակ շուկայի ներսում

PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալությանը չի հետաքրքրում, թե ինչ է լինելու Փակ շուկայի ներսում վերանորոգման աշխատանքներից հետո: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը: Նրա խոսքով, գործակալությանը միայն հետաքրքրում է բուն հուշարձանի վիճակը:

Նրա խոսքով, այժմ Փակ շուկայի տարածքում աշխատանքներ չեն իրականացվում, Քաղաքաշինության նախարարությունը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել է շենքի վերականգնման համապատասխան նախագիծ:

«Թիվ 1 շուկա» ՍՊԸ տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել էր արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Աշխատանքները դադարեցված են, և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:

Շենքը գտնվում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում և ունի հանրապետական նշանակություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---