«Ժառանգություն»-ը չմասնակցեց հանրային վերահսկողության միասնական շտաբի նիստին18 ապրիլի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները Քաղաքագետների միությունում հանրային վերահսկողության միասնական շտաբի 3-րդ նիստին ներկայացրեցին շտաբի իրենց մշտական ներկայացուցչներին: ՀԱԿ-ի կողմից հանդես կգա Ստեփան Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան»-ի` Վահե Էնֆիաջյանը, իսկ «Դաշնակցությունը» կներկայացնի Համլետ Աբրահամյանը, որին բացակայության դեպքում կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը: «Ժառանգություն» կուսակցությունից այսօր որևէ ներկայացուցիչ չներկայացավ հերթական քննարկմանը, քանի որ պայման էր դրվել, որ մյուս փաստաթուղթը, որը պետք է համապարփակ ներկայացներ շտաբի հիմնական գործառույթները, վերահսկողությունն իրականացնող մեխանիզմները, պետք է ստորագրվեր կուսակցությունների առաջին դեմքերի կողմից: ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հետագայում մերժել են այդ առաջարկությունը և «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել շտաբի աշխատանքներին: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` «Ժառանգությունը» դեռևս շարունակում է մնալ արդեն իսկ ձևավորված միասնական շտաբի կազմում, որի համաձայնությունը ստորագրության տեսքով տվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: «Մենք հարգում ենք նրանց ստորագրությունը և չենք դասում չարախոսների շարքին: Թող կողմնորոշվեն ներկայացուցչի հարցում, մենք կսպսենք»,-ասաց նա: ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով այս հարցին նշեց, որ «Ժառանգությանը» համարում է շտաբի լիիրավ անդամ, քանի որ հակառակի մասին ոչ մի հայտարարություն չի հնչել: «Որոշումները կընդունվեն նիստին ներկա անդամների համաձայնությամբ, իսկ «Ժառանգությունը» ցանկացած պահի կարող է գալ և մասնակցել»,- ավելացրեց նա: ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս ձևաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, և եթե որևէ մեկը կցանկանա միանալ, ոչ մի խնդիր իրենք չեն տեսնում: ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն էլ կարծում է, որ արդեն պետք է անցնել գործնական քայլերի և նույնպես կողմ է ինչպես «Ժառանգության», այնպես էլ մյուս ուժերի մասնակցությանը: Նիստերը կշարունակվեն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ և անդամները կներկայացնեն նախընտրական պայքարի արդյունքները: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |