Ալեքսանդր Իսկանդարյան. Այսօրվա լուրջ մրցակցության արդյունքում կստեղծվի ոչ թե «խաղալիք», այլ իսկական կոալիցիա18 ապրիլի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանի քաղաքական ասպարեզում առկա է իսկական մրցակցություն, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կստեղծվի ոչ թե «խաղալիք», այլ իսկական կոալիցիա»,-այսօր Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Հայսատանի նախընտրական քարոզարշավի ընթացքը: Ըստ նրա, դատելով նախորդ օրերի ընթացքից, կարելի է եզրակացնել, որ խորհրդարանում կհայտնվեն 4-6 կուսակցություններ: Նա նշել է, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և Դաշնակցությունը ընտրությունների արդյունքում կզբաղեցնեն առաջին հորիզոնականները, մյուս կուսակցությունների հարցը դեռևս անհայտ է: «Այն, որ կուսակցություններից մեկը կարող է ձայների մեծամասնությունը ստանալ, կասկածելի է, սակայն բացարձակ մեծամասնություն ոչ ոք չի ստանա»,-համարում է Իսկանդարյանը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |