Հայաստանյան ընտրություններին կհետևեն ICES եվրոպացի և ամերիկացի փորձագետները18 ապրիլի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձաքննական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելությունը, ի դեմս 20 անկախ փորձագետների, որոնք ներկայացնում են ԵՄ երկրները, ԱՄՆ-ն ու Իսրայելը, հավատարմագրվել է ՀՀ ԿԸՀ-ում՝ արձանագրություն թիվ №120-Ա, 14.04.2012թ.: Հայաստան ժամանող ICES առաքելության կազմում են Եվրախորհրդարանի, ինչպես նաև եվրոպական երկների ազգային խորհրդարանների անդամներ, քաղաքագետներ, իրավաբաններ ու լրագրողներ ԱՄՆ-ից, Կենտրոնական Եվրոպայից ու Իսրայելից, որոնք քաղաքական մոնիտորինգի մեծ փորձ ունեն: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը, ընտրությունների օրն առաքելությունը կլինի Երևանում, Գյումրիում, Վանաձորում ու մարզկենտրոններում: «Մեր խնդիրն է առավելագույնս լիարժեք ծանոթանալ ընտրական գործընթացին, տեղամասերի բացմանը, քվեարկությանն ու քվեների հաշվարկին»«-ասել է Ցինկերը: Նա նաև նշել է, որ առաքելությունը ստացել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը և հայկական ԶԼՄ-ների մոնիտորինգ է վարում ապրիլի 8-ից: Առաքելության կազմում են Եվրախորհրդարանի պատգամավորներ Յոհանն Ստադլերը (Ավստրիա), Զիտա Գուրմանը (Հունգարիա), Ջոն Սվեյլսը ԱՄՆ-ից և Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուհ Բեն Ներիան: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կներկայացվեն մայիսի 7-ին երևանյան մամլո ասուլիսում: ICES կենտրոնը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, այն ստեղծվել է 2005թ.: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |