Ալեքսանդր Կռիլով. Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ ՀՀ ու ՌԴ հարաբերություններում չեն լինի18 ապրիլի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Ընտրություններից հետո արմատական փոփոխություններ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չեն լինի»,-հայտարարել է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, Հայաստանի սահմանների մոտ իրավիճակը շարունակվում է սրվել, առաջին հերթին հարևանների՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պատճառով: Հայաստանին անվտանգության երաշխիքներ են պետք, որոնք տալիս է նրան Ռուսաստանը: Մի քանի տարի առաջ բանավեճ էր գնում այն մասին, թե արդյոք կարելի է այլընտրանք գտնել Ռուսաստանին, սակայն ոչ վաղ անցյալը ցույց տվեց, որ «օտար երաշխիքներն այդքան գործուն չեն», ասել է Կռիլովը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |