«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները վիճել են գյուղացիների հետ. Կան տուժածներ18 ապրիլի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ի երեկոյան «Թեղուտ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն` ՓԲԸ աշխատակիցների ու գյուղացիների միջև: Ականատեսները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Vallex-ի անվտանգության աշխատակիցները ոչ միայն խմած վիճակում ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլև «օգնության» են կանչել Ալավերդուց կառատեիստների: 20 հոգին` ընդդեմ 6 հոգու: Արդյունքում երկու երիտասարդներ ստացել են վնասվածքներ, և ևս մեկը ծանր ոտքի կոտրվածքներով հիվանդանոցում է»: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Թեղուտ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել: «Կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ: Միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ: Միջադեպի արդյունքում որոշ անձիք (այդ թվում՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշված է «Վալլեքս» խմբի պաշտոնական կայքում: Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, ուստի մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով միջադեպի հանգամանքների պարզաբանումը ընկերության ներկայացուցիչները ձեռնպահ են մնում այդ կապակցությամբ մեկնաբանություններ անելուց ու գնահատականներ տալուց: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |